Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը հայտարարություն է տարածել
Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ներկայացնում է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով ստեղծված հանձնախմբի հայտարարությունը․
«Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված Հանձնախումբն արդեն ձևավորված է:
Հանձնախմբի անդամների առաջարկությամբ հանձնախմբի աշխատանքների համակարգումը կիրականացնի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Գործունեության մեկնարկի, Հանձնախմբի անդամների և այլ մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ՝ առաջիկա օրերին:
Ակնկալում ենք, որ արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալող անհատները, խմբերն ու հաստատությունները կհամագործակցեն համապատասխան լիազորություն ստացած այս Հանձնախմբի հետ:
18 հունվարի, 2024թ»։