Արարատ Միրզոյանն այցելել է «Խորվաթ զոհերի ձայնը. ցավի պատ» հուշարձան
Հունվարի 18-ին Խորվաթիա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Զագրեբում այցելել է «Խորվաթ զոհերի ձայնը. ցավի պատ» հուշարձան, որտեղ տեղի է ունեցել ծաղեպսակի զետեղման արարողություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: