Քննարկվել է Ադրբեջանի և Սլովակիայի միջև ռազմական համագործակցությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի գլխավորած պատվիրակությանը:
Ընդգծվել է Ադրբեջանի և Սլովակիայի միջև ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը: Կարևորվել է ադրբեջանական բանակի հետ փորձի փոխանակման ընդլայնումը, ժամանակակից մարտական գործողությունների ուսումնասիրությունը:
Կողմերը քննարկել են ռազմական ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: