Թումանյանի բաժնի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Հունվարի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած ալավերդցի կինը հայտնել էր, որ Երիտասարդական փողոցի իր չբնակեցված տնից գողություն է կատարվել:
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ 2023 թ. դեկտեմբերի 18-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ բնակարանից գողացել են ջահ, սպասք և այլ կենցաղային իրեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին բաժին է ներկայացել Աքորի գյուղի 20-ամյա բնակիչը և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել, որ նշված բնակարանից գողությունը կատարել է ինքը, նաև ներկայացրել է գողոնը: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա կատարել է այլ գողություններ ևս:
20-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: