Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նորացված տարբերանշան ունի
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թարմացնում է իր տարբերանշանը։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
ՀՖՖ-ի նորացված տարբերանշանը պահպանել է հնի հիմնական խորհրդանիշերը՝ Արարատի պատկերը, հայատառ գրությամբ հապավումը (ՀՖՖ), կառույցի անվան լատինատառ շրջանաձև գրությունը։
Ժամանակի հրամայականներից է, որ տարբերանշանները ստանում են ավելի նուրբ գծեր, ունենում են ավելի սահուն անցումներ տարրերի միջև, նրբերանգների ու գույների համադրություն։ Նորացված տարբերանշանը ստեղծվել է հենց այդ տրամաբանության շրջանակներում։
Այն խորհրդանիշը, որը տարիներ շարունակ ուղեկցել է ՀՖՖ-ին և ազգային ընտրանիներին, այսուհետ ներկայանալու է նոր տեսքով։