Արամ Ղազարյանը կնշանակվի Լոռու մարզպետ
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է Արամ Ղազարյանին Լոռու մարզպետի պաշտոնում նշանակման մասին նախագիծը:
Նշենք՝ Արամ Ղազարյանը 2016-ից եղել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետո՝ մինչև անցած տարի, Շիրակի մարզում է ղեկավարել Ոստիկանության մարզային վարչությունը։
2023 թվականի հունիսից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն էր։