Շնաձուկը հարձակվել է տասը տարեկան տղայի վրա
Բահամյան կղզիներում շնաձուկը հարձակվել է տղայի վրա։ Նա ոտքի վնասվածքով հայտնվել հիվանդանոցում։ Shantnews-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Loop Caribbean News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Պարադայս կղզու հանգստավայրերից մեկում։ Մերիլենդից 10-ամյա տղան մասնակցել է վանդակով սուզվելու գործընթացին, որը թույլ է տալիս անվտանգ միջավայրում դիտել գիշատիչ ձկներին։ Նա եղել է ջրի տակ, երբ նրա վրա հանկարծակի շնաձուկ է հարձակվել։ Գիշատիչը կծել է տղայի աջ ոտքը։
Տուժածը շտապ հոսպիտալացվել է։ Բժիշկները նրան բուժօգնություն են ցուցաբերել։ Ներկայումս նա կայուն վիճակում է տեղի հիվանդանոցում: Հայտնի չէ, թե որ հանգստավայրում է տեղի ունեցել հարձակումը։