Թուրքիան երկարաձգել է Ադենի ծոցում իր զինված ուժերի գտնվելու ժամկետը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարցումով երկրի խորհրդարանը հաստատել է Ադենի ծոցում, Սոմալիի տարածքային ջրերում և Արաբական ծովում գործողություններ իրականացնելու զինված ուժերի մանդատի երկարաձգումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Քվեարկությունն ավելի վաղ տեղի է ունեցել հանրապետության օրենսդիր մարմնի ընդհանուր ժողովում։ 2008 թվականից մանդատը երկարաձգվել է 14-րդ անգամ։
Նախագահի դիմումի տեքստում ասվում է, որ «այս տարածաշրջանում թուրքական ռազմածովային ուժերի տեղակայման շնորհիվ կուժեղացվի թուրքական դրոշի ներքո առևտրային նավերի և տարածաշրջանում գտնվող հանրապետության հետ կապված առևտրային նավերի անվտանգությունը»։