Շվարցենեգերը խոշոր տուգանք կվճարի թանկարժեք ժամացույց տեղափոխելու համար
Ամերիկացի կինոդերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, որը ձերբակալվել էր Մյունխենի օդանավակայանում՝ թանկարժեք ժամացույց տեղափոխելու համար, ազատ է արձակվել։ Նրան տուգանել են 35 հազար եվրոյի չափով, հաղորդում է Bild թերթը՝ վկայակոչելով Մյունխենի մաքսային վարչության պետ Թոմաս Մայերին։
Մաքսավորները երեք ժամ հարցաքննել են կինոդերասանին։ Ինչպես հայտնել է Մայերը, Մյունխենի մաքսատունը հետաքննություն է սկսել դերասանի նկատմամբ հարկերից խուսափելու փաստով։ Նա բացատրել է, որ Շվարցենեգերը պետք է Audemars Piguet ժամացույցը հայտարարագրեր որպես ներմուծում։
Հստակեցվում է, որ ժամացույցը գնահատվել է 26 հազար եվրո։ Բացի այդ, կինոդերասանը պետք է վճարի չորս հազար եվրո հարկ և հինգ հազար եվրո տուգանք։ Շվարցենեգերը չի կարողացել վճարել կրեդիտ քարտով, քանի որ մաքսատուրքերի 50 տոկոսը պետք է վճարվի կանխիկ։ Դերասանին բանկ է ուղեկցել օդանավակայանի աշխատակիցը։