Տան նկուղում հայտնաբերվել են Շագալի և Պիկասոյի գողացված կտավները
Բելգիայի ոստիկանությունը տղամարդու տանը հայտնաբերել է Շագալի և Պիկասոյի գողացված կտավները։ Իշխանությունները նշում են, որ նկարները լավ վիճակում են: Այս մասին հայտնում է Reuters-ը։
2010 թվականին իսրայելցի կոլեկցիոներից գողացել էին Պիկասոյի «Տետե» և Շագալի «Մարդը աղոթքի ժամանակ» կտավները։ Դրանց մոտավոր արժեքը կազմում է մոտ 900 հազար դոլար։ Գործի հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ տեղի ոստիկանությունն իմացել է, որ արվեստի գործերը դրվել են վաճառքի:
Սպաները հավելել են, որ կասկածյալը նկարները պահել է նկուղում, իսկ նկարները գտնվել են իրենց օրիգինալ շրջանակների մեջ։