Իրանը հայտարարել Է Պակիստանի հետ սահմանի մոտ ԻՀՊԿ գնդապետի սպանության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ռազմաօդային ուժերի էլիտար ստորաբաժանումներ) աշխատակից գնդապետ Հուսեյն Ալի Ջավդանֆարը սպանվել է Պակիստանի սահմանի մոտ գտնվող Սիստան եւ Բելուջիստան հարավարեւելյան նահանգում, հաղորդում է իրանական Tasnim պետական գործակալությունը:
«Հաշ եւ Զահեդան քաղաքների միջեւ մայրուղու վրա ահաբեկչական գործողության հետեւանքով սպանվել է Սիստան եւ Բելուջիստան նահանգում ԻՀՊԿ աշխատակիցներից մեկը՝ գնդապետ Հոսեյն Ալի Ջավդանֆարը, որը վերադառնում էր վարչական առաքելությունից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ուժային մարմիններն ու ԻՀՊԿ-ն ջանքեր են գործադրում այդ սպանությունը կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու ուղղությամբ: