Բլինքենը որոշ ժամանակով մնացել է Շվեյցարիայում՝ իր օդանավի լուրջ խափանման պատճառով
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքենը չի կարողացել թռչել Դավոսից, որտեղ նա մասնակցում էր Համաշխարհային տնտեսական ֆորումին, իր Boeing 737 ինքնաթիռի «կրիտիկական վնասվածքի» պատճառով, հայտնում է Bloomberg-ը։
Բլինքենն ուղեկցորդների հետ պատրաստվում էին Դավոսից ուղղաթիռներով հասնել ինքնաթիռի մոտ, բայց մինչև մեկնելը պարզ է դարձել, որ ինքնաթիռը վտանգավոր է համարվել թռիչքների համար. հայտնաբերվել է թթվածնի արտահոսք, որը հնարավոր չի եղել վերացնել։
Ի վերջո, Բրյուսելից Ցյուրիխ ուղարկվեց ավելի փոքր ինքնաթիռ, որը պետքարտուղարին տեղափոխեց ԱՄՆ։ Նրա ուղեկցորդները ստիպված են եղել կոմերցիոն չվերթերով հասնել Վաշինգտոն: