Ինչպե՞ս է տեսնում Գուտերեշը իսրայելա-պաղեստինյան ճգնաժամի լուծումը
Գազայի ճգնաժամը պետք է ավարտվի երկու պետությունների ստեղծումն ապահովող կարգավորմամբ, ըստ որի՝ պաղեստինցիներն ու Իսրայելը կարող են այս սարսափելի ճգնաժամը վերածել ընդհանուր ապագա կառուցելու հնարավորության:
Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից առաջ, հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։
«Կարծում եմ՝ մենք բոլորս ցանկանում ենք, որ պատերազմն Ուկրաինայում ավարտվի՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի համաձայն:
Մենք ցանկանում ենք, որ Գազայի հատվածում ճգնաժամը ավարտվի խաղաղ կարգավորմամբ, երկու պետությունների ստեղծման ճանապարհով, որտեղ պաղեստինցիներն ու Իսրայելը կարող են այս սարսափելի ճգնաժամը վերածել ընդհանուր ապագա կառուցելու հնարավորության», - ասել է գլխավոր քարտուղարը: