Չարլզ III-ը բժշկական միջամտության պատճառով ժամանակավորապես կդադարեցնի պետական պարտականությունների կատարումը
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը ժամանակավորապես կդադարեցնի պետական պարտականությունների կատարումը, քանի որ հաջորդ շաբաթ բժշկական միջամտության է ենթարկվելու: Այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ։
«Ինչպես ամեն տարի հազարավոր տղամարդիկ, թագավորին բուժում է պահանջվում մեծացած շագանակագեղձի պատճառով։ Նորին Մեծության նորագոյացությունը բարորակ է, և նա հաջորդ շաբաթ կգնա հիվանդանոց, այդ խնդիրը լուծելու համար: Թագավորի հանրային պարտականությունները կարճ ժամանակով կդադարեցվեն՝ նրա ապաքինման ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ:
Չարլզ III-ը 75 տարեկան է։