Մոսկվացին դեռահաս որդու վրա եռացող յուղ է լցրել
Մոսկվայի բնակիչը 17-ամյա որդու վրա թավայից եռացող յուղ է լցրել: Այս մասին գրում է РЕН ТВ-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 15-ի ուշ երեկոյան ։ Հաջորդ օրը դեռահասը դիմել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ականջի, պարանոցի և ուսի այրվածքներ են ախտորոշվել։ Մոսկվացու արարքի պատճառները չեն նշվում, սակայն ընդգծվում է, որ նա որդու վրա յուղ է լցրել միտումնավոր։ Տեղի ունեցածի փաստով ստուգում է անցկացվում, հայտնել Է հեռուստաալիքը։