Շվարցենեգերին ձերբակալել են Մյունխենի օդանավակայանում
Դերասան Առնոլդ Շվարցենեգերին բերման են ենթարկել Մյունխենի օդանավակայանում՝ թանկարժեք ժամացույցը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում է Bild թերթը։
Ըստ նրա տեղեկությունների՝ Շվարցենեգերն իր հետ տարել է Audemars Piguet ապրանքանիշի շվեյցարական շքեղ ժամացույցի պատճենը Կիցբյուելում կայանալիք կլիմայի համաշխարհային գագաթնաժողովին։ Դրանք հատուկ պատրաստվել են դերասանի պատվերով։ Նա մտադիր է դրանք վաճառել աճուրդում մոտ 20 հազար եվրոյով։
«Մենք հետաքննում ենք Առնոլդ Շվարցենեգերին հարկերից խուսափելու կասկածանքով, նա պետք է հայտարարագրեր ժամացույցը», - ասել է Մյունխենի մաքսային ծառայության ներկայացուցիչ Թոմաս Մեյսթերը։