Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս պահին 140 տուն է կառուցվում․ վարչապետ
Սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու աջակցության ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս պահին 140 տուն է կառուցվում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս պահին 140 տուն է կառուցվում։ Օրինակ՝ Չինարի գյուղում 1990 թվականից մինչև 2020 թվական ոչ մի տուն չի կառուցվել, ոչ մի տուն։ Այսօր սահմանամերձ գյուղում կառավարության 16 միլիոն դրամի աջակցության ծրագրով կառուցվում է 140 տուն։ Այսօր փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ մենք այդ ծրագիրը խթանեցինք, բայց տեղից չէր շարժվում,հիմա զգում եմ, որ այն ծավալվում է»,- նշեց վարչապետը։