Առաջիկայում ընթացք կտրվի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ խորհրդակցություն կհրավիրի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը քննարկելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երեք օր առաջ փոխվարչապետը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրն է ուղարկել ինձ։ Պայմանավորվել ենք, որ մի շաբաթվա ընթացքում մենք մեծ խորհրդակցություն կհրավիրենք և այդ ընթացքում կկայացնենք վերջնական որոշումներ ու ծրագրին ընթացք կտանք»,- նշեց վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ ծրագիրը կվերաբերվի ոչ միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձությունների, այլև 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված անձանց։