Ծովով Իսպանիա ժամանած միգրանտների թիվն աճել է 300%-ով
Հունվարին ծովով ապօրինի Իսպանիա մուտք գործած միգրանտների թիվը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 300%-ով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
Ներքին գործերի նախարարության տվյալներով, հունվարի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ծովային ճանապարհով Իսպանիա է ժամանել 3658 միգրանտ, որոնց մեծ մասը նավակներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 921 միգրանտի դիմաց:
Ծովային ճանապարհով եկածների մոտ 95%-ը ժամանել է Կանարյան կղզիներ, մնացածը՝ Բալեարյան կղզիներով կամ մայրցամաքային Իսպանիայով:
2023 թվականը ռեկորդային էր Իսպանիա ժամանած ապօրինի միգրանտների թվով, հատկապես Կանարյան կղզիներ, որոնց միջոցով անցյալ տարի ժամանել էր 39910 միգրանտ։