Ադրբեջանը 1991 թվականից ոչ մի վայրկյան պատրաստ չի եղել զիջել. Փաշինյան
Ադրբեջանը 1991 թվականից ոչ մի վայրկյան պատրաստ չի եղել զիջել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ զիջումների վերաբերյալ իշխանությանն ուղղված մեղադրանքին:
«1991 թվականից ոչ մի վայրկյան Ադրբեջանը պատրաստ չի եղել զիջել, ոչ մի վայրկյան: Ասել է՝ ուզո՞ւմ եք բարձրագույն ինքնավարություն կտամ (հեղ.-Լեռնային Ղարաբաղի հայերի): Պայմանավորվածություն է ձեռք բերվել Մադրիդյան սկզբունքներով, որ այդ ինքնավարությունն էլ կլինի հայ-ադրբեջանական ինքնավարություն»,-ասաց Փաշինյանը: