Արարատ Միրզոյանն պաշտոնական այց կկատարի Խորվաթիա
Հունվարի 18-19-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն պաշտոնական այց կկատարի Խորվաթիա:
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի, գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: