Ֆրանսիայում կուժեղացվեն թմրաթրաֆիկի դեմ պայքարի միջոցները
Ֆրանսիայի իշխանությունները կուժեղացնեն թմրաթրաֆիկի դեմ պայքարի միջոցները, իրավապահ մարմիններն առաջիկայում կսկսեն իրականացնել շաբաթական 10 ոստիկանական գործողություն ամբողջ երկրում։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում տված մամուլի ասուլիսում։
«Սկսած հաջորդ շաբաթվանից՝ շաբաթական կիրականացվեն 10-ական գործողություններ [թմրաթրաֆիկի դեմ]»։
Մինչ այդ հանրապետության ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել էր, որ երկրի իշխանությունները կուժեղացնեն սոցցանցերի վերահսկողությունը, որտեղ, նրա խոսքով, աշխատում է «թմրանյութերի վաճառքի սխեմա՝ տուն առաքմամբ»։
Թմրավաճառքի խնդիրը հատկապես սուր է Ֆրանսիայի հարավում, մասնավորապես, Մարսելում։ 2023թ. քաղաքում թմրավաճառքի զոհ է դարձել 47 մարդ։