Հնդկաստանում տղամարդը կնոջ զգեստ է հագել՝ ընկերուհու փոխարեն քննություն հանձնելու համար
Հնդկաստանում տղամարդը շրթներկ է քսել և կանացի հագուստ հագել՝ ընկերուհու փոխարեն համալսարանում քննություն հանձնելու համար, գրում է The Indian Express-ը։
Տղամարդը փորձել է հանձնել բժշկական առարկայի քննությունը և ընկերուհու անունով կեղծ փաստաթղթեր է պատրաստել։ Քողարկումն օգնել է հնիկին խաբել համալսարանի աշխատակիցներին, սակայն նրա ծրագիրը ձախողվել է կենսաչափական սկաներների վրա։
«Տղամարդուն հաջողվել է մտնել քննասենյակ։ Սակայն պաշտոնյաների մոտ կասկած է առաջացել, քանի որ հարցաթերթիկի լուսանկարը չի համընկել տվյալ թեկնածուի դեմքին», - ասվում է հայտարարության մեջ:
Սկզբում համալսարանի պաշտոնյաները, բացահայտելով խաբեությունը, տղամարդուն տուն են ուղարկել, սակայն ավելի ուշ նրա դեմ բողոք է ներկայացվել, և նա այժմ գտնվում է հետաքննության մեջ։ Ոստիկանությունն այժմ աշխատում է նաև հնդիկի ընկերուհու հետ, քանի որ խաբեությունը տեղի է ունեցել նրա համաձայնությամբ։