2023-ին տրանսպորտային հաղորդակցության բացումը ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում է եղել
ՀՀ արտգործնախարարությունը շարունակում է ամփոփել 2023 թվականին գերատեսչության գործունեությունը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ X-ի իր միկրոբլոգում գրել է
«Տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացումը, որը հիմնված կլինի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության հայտնի սկզբունքների վրա, Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է բոլոր հանդիպումների ժամանակ, այդ թվում ՝ գործընկերների հետ անցկացված 19 մամուլի ասուլիսի ընթացքում»։