Ադրբեջանական մամուլն արձագանքել է Բադեյանի «արա»-ին
Ադրբեջանական vesti.az լրատվական կայքն այսօր անդրադարձել է ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգավոր Մանվել Բադեյանի հայտնի հայտարարությանը, որով նա վիրավորել էր լրագրողներին և եզդի համայնքի ներկայացուցիչներին:
Ի պատասխան՝ լրագրողները դիմել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, իսկ եզդի համայքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել, ցանկանալով Մանվել Բադայանին տալ զուգարանի թուղթ և ավանակի նկար:
Մասնավորապես Ադրբեջանական կայքը գրում է. «Ինչքան խորն ես ուսումնասիրում Հայաստանի իրադարձությունները, այդքան համոզվում ես, որ այդ երկրի իշխանություններին հարկավոր է իրենց շքեղ, հարմարավետ աշխատասենյակները փոխարինել Երևանի հոգեբուժարանի մռայլ պատերի հետ: Եթե մի երկրի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարում է «Հայոց ցեղասպանության զոհերի ոսկորների վրա», երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով առավել հայտնի է իր խարդախություններով և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, ով հայտնի իր ծիծաղելի հայտարարություններով, ապա այդ երկրում Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն էլ կանի այդպիսի հայտարարություններ»:
Հիշեցնենք, որ լրագրողներից մեկի տված հարցին, թե ինչու է «Ինչ որտեղ, երբ» հեռուստաշոուն հեռարձակվում ռուսերենով, նա պատասխանել է. «Արա՛, իսկականից էդքան անմակարդա՞կ եք, որ տենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից տենց եք մտածո՞ւմ: Արա՛, հո գի՞ժ չեք»: