Ղրղզստանում 11 լրագրող է ձերբակալվել
Ղրղզստանում զանգվածային անկարգությունների կոչերի համար 48 ժամով ձերբակալվել են 11 լրագրողներ։
Փաստաբանի խոսքով՝ նրանք բոլորը կասկածվում են իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին չենթարկվելու, անհնազանդության և զանգվածային անկարգությունների կոչերի մեջ։
Նշվում է, որ երկուշաբթի օրը խուզարկություններ են իրականացվել Ղրղզստանի ամենահայտնի լրատվական գործակալություններից մեկի՝ 24.kg-ի գրասենյակում՝ պատերազմի քարոզչության գործով:
Երեքշաբթի օրը զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործով խուզարկություններ են իրականացրել «Temirov Live» և «Ait Ait Dese» հրատարակություններում։