Մակրոնը խոստացել է Ուկրաինային հանձնել SCALP հրթիռներ եւ «հարյուրավոր ռումբեր»
Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի մոտ 40 SCALP հրթիռ, մի քանի հարյուր ռումբ եւ Caesar ինքնագնաց հրետանային սարքեր, հայտնել է նախագահ Էմանուել Մակրոնը մամուլի ասուլիսում, տեղեկացրել է Le Monde-ը։
Նա ավելացրել է, որ Կիեւի հետ աշխատում է անվտանգության երաշխիքների երկկողմ համաձայնագրի շուրջ, որը պետք է ստորագրվի մի քանի շաբաթ հետո։ «Ես ինքս կգնամ Ուկրաինա փետրվարին։ Ես կհայտարարեմ այդ տեքստերն ավարտելու մասին։ Կսկսվեն ականների մատակարարումները, որոնց մասին ես խոսում եմ»,- ավելացրել է Մակրոնը։