Բանտից փախածին գտել են փաբում
Մեծ Բրիտանիայում բանտից փախած թմրավաճառին գտել են փաբում։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Daily Mirror-ը։
39-ամյա Փոլ Գալագերին ընդամենը վեց ամիս էր մնացել Լանկաշիրի Քիրխամ բանտից ազատ արձակվելու համար, երբ նա 2022 թվականի հունվարին լքել է բանտի բաց հաստատությունը՝ մասնակցելու եղբոր հուղարկավորությանը: Նրան հաջողվել է հեռանալ առանց հսկիչի ու չի վերադարձել։ 67-ամյա բանտարկյալ Գալագերը բանտում է եղել թմրանյութեր վաճառելու համար և պատիժ էր կրում 2020 թվականի օգոստոսից։ Նա պետք է վաղաժամկետ ազատ արձակվեր։
Գալագերը հայտնաբերվել և ձերբակալվել է փախուստից գրեթե երկու տարի անց։ Նա 22 ամիս փախուստի մեջ է եղել և քնել է ընկերների տներում՝ բազմոցների վրա՝ գոյատևելով նրանց պարտքով տված գումարով: Նա իր տուն չի վերադարձել, թեև ընտանիքը իմացել է, որ փախել է։ Ոստիկանությունն ի վերջո նրան գտել է 2023 թվականի նոյեմբերի վերջին Լիվերպուլ քաղաքի կենտրոնում գտնվող Font փաբում: Տղամարդն իր հետ ունեցել է վեց ֆունտ ստեռլինգ և ատամի խոզանակ։
Գալագերը դատապարտվել է լրացուցիչ վեց ամսվա ազատազրկման։ Նրա փաստաբանն ընդգծել է, որ տղամարդու փախուստը ինքնաբուխ է եղել և հետևանք է այն հոգեբանական դժվարությունների, որոնք Գալագերը ունեցել է եղբոր հետ կատարվածի և բանտում մնալու կապակցությամբ։ Մեղադրյալն ըմբռնումով է ընդունել պատիժը։