Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել շարունակել ֆինանսական և ռազմական աջակցությունն Ուկրաինային
Ուկրաինան կայուն ֆինանսական և ռազմական օգնության կարիք ունի Ռուսաստանին դիմակայելու համար: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հանդես գալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։
«Ուկրաինացիներին անհրաժեշտ է կանխատեսելի ֆինանսավորում ամբողջ 2024 թվականի ընթացքում և դրանից հետո: Նրանց անհրաժեշտ են զենքի բավականաչափ և կայուն մատակարարումներ…», - ասել է նա:
ԵՀ ղեկավարի խոսքով՝ արևմտյան երկրները պետք է շարունակեն ուժեղացնել Ուկրաինայի դիմադրությունը։
Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում ամեն տարի անցկացվում են հանդիպումներ, որտեղ քննարկվում են քաղաքականության, տնտեսության և հասարակական կյանքի հրատապ հարցեր։
Համաշխարհային տնտեսական համաժողովի 54-րդ ամենամյա նիստը Դավոսում տեղի է ունենում հունվարի 15-ից մինչև 19-ը: Դրա թեման է «Վստահության վերականգնումը»: Համաժողովը համախմբել է ավելի քան 120 երկրների գործարարության ղեկավարների, քաղաքական առաջնորդների և փորձագետների, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 2800 մասնակիցների: