Արցախի նախագահական նստավայրում ադրբեջանցիները ընտրատեղամաս են բացել
Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Արցախի նախագահական նստավայրում ընտրատեղամաս են բացել, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Նշվում է, որ ընտրողներն այստեղ կարող են քվերակել փետրվարի յոթին կայանալիք նախագահական ընտրություններում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 7-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուները կկարողանան նախընտրական քարոզչություն անել օկուպացված Արցախի տարածքներում:
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քարոզարշավի համար տեղեր է հատկացրել օկուպացված Կովսականում, Շուշիում, Բերձորում և Աղավնոյում:
Հայտնի է Ադրբեջանի իշխանություններն օկուպացված տարածքներում ընտրական հանձնաժողովներ են ձևավորել և 26 ընտրատեղամաս ստեղծել. այնտեղ քվերակելու է մոտ 23 հազար ընտրող։