Կարլոս Ալկարասը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում
Իսպանացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Կարլոս Ալկարասը ոչ մեծ դժվարությամբ հաղթահարեց Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանի արգելքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուրնում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի մեկնարկում` Կարլոս Ալկարասը մրցեց ֆրանսիացի, աշխարհի 131-րդ ռակետ Ռիշար Գասկեի հետ: 2,5 ժամ ձգված մրցախաղում` Ալկարասը հաղթեց երեք սեթերում 6:7, 1:6, 2:6 հաշվով:
Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Մրցաշարի գործող չեմպիոններն են Նովակ Ջոկովիչն ու Արինա Սոբոլենկոն: Այն կեզրափակվի հունվարի 27-ին: