Վիկտոր Լուկաշենկոն պարգևատրվել է ՀԱՕԿ շքանշանով
Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վիկտոր Լուկաշենկոն, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։
Օլիմպիական գաղափարների տարածման գործում ունեցած ավանդի համար Վիկտոր Լուկաշենկոն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից պարգևատրվել է «ՀԱՕԿ շքանշանով»։
Նշենք, որ Վիկտոր Լուկաշենկոն Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին է։ 2005-2021-ին նա եղել է Նախագահի ազգային անվտանգության գծով օգնականը։ Նա Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի անդամ է։ 2021 թվականի փետրվարից Բելառուսի Հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է, պահեստազորի գեներալ-մայոր է։