Մինչ Երևան գալը Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ջոն Քերրի հետ
Թուրքիայի արտգործնարար Ահմեդ Դավութօղլուն և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Ադրբեջանական Vesti.Az-ը՝ հղում անելով թուրքական Haber7 հեռուսատընկերությանը:
Համաձայն ստացված տեղեկության հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Ահմեդ Դավութօղլուի՝ Երևան կատարելիք այցը:
«Թուրքիան միշտ հայտարարել է, որ Անկարայի և Երևանի հարաբերությունների լավացումը խաղաղություն կբերի Հարավային Կովկասում, եթե միայն լուծվի Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածաշրջանային հակամարտության հարցը,»-ասել է Թուրքիայի արտգործնարար Ահմեդ Դավութօղլուն:
Նշենք, որ Երևանում այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների հավաքը, որին մասնակցում է նաև Ահմեդ Դավութօղլուն: