Մոսկվան բարձր է գնահատում ԿԺԴՀ-ի աջակցությունը Ուկրաինայում ռազմական գործողության համատեքստում. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է հյուսիսկորեացի իր գործընկեր Չվե Սոն Հին, նշել՝ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ ընթանում են:
Լավրովի խոսքով՝ Մոսկվան բարձր է գնահատում ԿԺԴՀ-ի աջակցությունն Ուկրաինայում ռազմական գործողության համատեքստում:
«Մենք սերտորեն և արդյունավետ համագործակցում ենք Փհենյանի հետ ՄԱԿ-ի և այլ բազմակողմ կազմակերպությունների հարթակում։ Եվ, անշուշտ, մենք միշտ աջակցում ենք Հյուսիսային Կորեային ՄԱԿ-ում և բարձր ենք գնահատում ձեր մոտեցումը՝ ի պաշտպանություն Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման, այդ թվում՝ այն հարցերում, որոնք վերաբերում են Ուկրաինայում մեր կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողությանը»,- ասել է ռուս դիվանագետը։
Նա անդրադարձել է Կորեական թերակղզում տիրող իրավիճակին, նշել՝ ԱՄՆ քաղաքականությունը չի նպաստում տարածաշրջանում կարգավորման առաջխաղացմանը դրական ուղղությամբ:
Չուեն իր հերթին հույս է հայտնել, որ 2024 թվականին ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի կապերը կակտիվանան: