21-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց
ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին Գեղակերտ գյուղում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 21-ամյա Համլետ Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի (Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: