Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 66 դեպք. գրանցվել է 13 ավտովթար, վիրավորվել է 20 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, խարդախության՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, ֆիզիկական ներգործության՝ 3, մարդու թրաֆիքինգի կամ շահագրծման, խուլիգանության և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, փաստաթղթեր, դրոշմներ և ձևաթղթեր կեղծելու, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, ապացույցներ, դատավարական փաստաթղթեր, օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, փոխելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, հարկեր, տուրքեր չվճարելու, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, դատավարության մասնակիցներին կաշառք տալու և թմրամիջոցի մաքսանենգության ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 5 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու 2-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: