Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին պարեկները տուգանել են
Հունվարի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի հանձնարարականով վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտապի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Mercedes 222 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի «Բաղաթաղ» թաղամասում ավտոմեքենան վարում է առանց ամրագոտու։
Պարեկները կանգնեցրել են Mercedes-ը և վարորդին հայտնել, որ պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության՝ ամրագոտի չկապելու համար։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը պարեկներին ասել է․ «Գեներալ-լեյտենանտ մարդ եմ, բա ինձ նման տղայի վրան ակտ կգրե՞ն», ու փորձել է պարեկներին համոզել, որպեսզի չենթարկեն վարչական պատասխանատվության, սակայն ակտն այնուամենայնիվ կազմվել է։