44-ամյա տղամարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 44-ամյա Արմեն Հ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի
(Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: