2023 թ. դեկտեմբերին 50 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀՀ օրենքի պահանջների խախտում
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 50 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:
Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 22․4 մլն դրամի չափով տուգանք:
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը և գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներն՝ այստեղ: