Աստղիկ Սարգսյանը՝ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Հարգելի՛ գործընկերներ, ստանձնում եմ Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի (press officer) գործառույթները, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է լրագրող Աստղիկ Սարգսյանը՝ շարունակելով.
«Ողջամիտ ժամկետում գործերին ծանոթանալուց հետո հասանելի կլինեմ մեկնաբանությունների և պայմանավորվածությունների համար»։
Մինչ այդ Աստղիկ Սարգսյանն աշխատում էր Հանրային հեռուստաընկերությունում։