Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վիկտոր Լուկաշենկոն (տեսանյութ)
Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վիկտոր Լուկաշենկոն:
Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը․
«Բելառուսի իմ գործընկերոջ հետ շրջայց ենք կատարել Օլիմպավան մարզական համալիրում՝ ծանոթանալով հավաքների մասնակցող մարզիկների կեցության պայմաններին և մարզումներին:
Տարիների բարեկամությունն ամրապնդելով նաև սպորտում՝ ի նշան երախտիքի և օլիմպիական գաղափարների տարածման գործում ունեցած ավանդի, հանդիպման ավարտին Վիկտոր Լուկաշենկոն պարգևատրվեց ՀԱՕԿ բարձրագույն պարգևով»: