Կիսատ-պռատ ինչ-որ բան եք առաջարկում, որը հարցի լուծում չէ. պատգամավոր
«Տպավորություն է, որ այս նախագծի թիրախ եք ընտրում ընդդիմությանը և դրանով, պարոն Սարգսյան, փորձում եք ապահովել կողմ ձայները․ հարցը առկա է և լուծում է պահանջում, այն տարբերակը որ դուք առաջարկել եք այդ հացերի լուծման տարբերակ չէ:
Այս մասին ԱԺ իր ելույթումն ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Հայկ Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքերի նախագծերի փաթեթին:
«Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անուններն եք տալիս․ նրանց ժամանակ մեր բանակն ավելի ուժեղ էր, քան՝ այսօր է»,- ասաց նա: