«Սևան» ՔԿՀ կացարաններից մեկի թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոսներ
Հունվարի 15-ին՝ ժամը 09։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նախատեսված խուզարկություն են իրականացրել բնակելի տեղամասի 3-րդ մասնաշենքում։
Արդյունքում 5-րդ կացարանի դատապարտյալ Խ․ Ա․-ի քնելատեղին կից պահարանի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են երկու բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։