Քաղաքացին Բավրայի մաքսատան աշխատակիցների կողմից դաժան ծեծի է ենթարկվել. ահազանգ՝ իրավապաշտպանից
Գյումրեցի ակտիվիստ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ քաղաքացի Լ. Գասպարյանը, հայ-վրացական սահմանը Բավրայի անցակետով անցնելիս, մաքսատան աշխատակիցների կողմից դաժան ծեծի է ենթարկվել:
«Ըստ նրա՝ ընտանիքը մի քանի կգ սննդամթերք է ունեցել մեքենայի մեջ, որի շուրջ սկսվել է վեճ, ընթացքում մաքսատան աշխատակիցները, ըստ Լ.Գ-ի՝ մոտ 25 հոգով (բացառությամ հերթափոխի պետից), հարվածել են սկզբում նրա 65 ամյա հորը, ապա եղբորը հետո իրեն...
Մեքենայում եղել են նաև անչափահաս երեխաներ։ Լ.Գ-ն երրորդ կարգի հաշմանդամ է»,- գրել է իրավապաշտպանը։
Տեղեկատվության իսկությունը ճշտելու և ենթադրյալ դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Tert.am-ը դիմեց ՊԵԿ լրատվության բաժին։ Գերատեսչությունից խոստացան տեղեկատվությունը ճշտել և մեզ մանրամասներ հաղորդել։