Ուկրաինայի զինված ուժերն А-50 հետախուզական ինքնաթիռ են խոցել ու վնասել Ил-22М օդային հրամանատարական կետը
Ուկրաինայի ռազմաօդային ուժերն Ազովի ծովի վրա ռուսական A-50 հետախուզական ինքնաթիռ են խոցել և վնասել Ил-22М11 օդային հրամանատարական կետը։ Այս մասին հայտնում է Hromadske հեռուստաալիքը՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությանը հղումով։ Տեղեկությունը հաստատել է նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
Այս մասին հայտնում է Hromadske հեռուստաալիքը՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությանը հղումով։ Տեղեկությունը հաստատել է նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
Ըստ ուկրաինական կողմի՝ А-50-ին հարվածը հասցվել է հունվարի 14-ի երեկոյան Զապորոժիեի շրջանում, իսկ Ил-22М11-ը՝ Խերսոնի շրջանում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել տեղեկությունը: