Բանկ թալանելու համար 40 տարի բանտում անցկացրած տղամարդուն բռնել են նոր հանցագործություն կատարելիս
ԱՄՆ-ում ձերբակալել են 71-ամյա տղամարդուն, ով Լոս Անջելես քաղաքում բանկ է թալանել և խոշոր գումարով փախել։ հայտնում է Los Angeles Times-ը։
Բրյուս Էդվարդ Բելը լավ հայտնի էր տեղի իրավապահներին, որոնք նրան անվանում են բանկերի սերիական կողոպտիչ։ Իր քրեական կարիերայի ընթացքում նա չորս անգամ բանտարկվել է նմանատիպ հանցագործությունների համար։ Ընդհանուր առմամբ նա ճաղերի հետևում անցկացրել է ավելի քան 40 տարի։
Դեկտեմբերի 21-ին տարեց կրկնահանցագործը կրկին ձերբակալվել է։ Այս օրը Բելը մտել է բանկի մասնաճյուղ՝ դեմքին սև դիմակով: Նա ատրճանակն ուղղել է աշխատակիցների վրա և պահանջել բացել խորդանոցի դուռը։ Այնտեղից կողոպտիչը վերցրել է 64 հազար դոլար եւ մեքենայով դիմել փախուստի։
Շուտով ոստիկանները կանգնեցրել են ականատեսների նկարագրությանը համապատասխան մեքենա։ Բելն էր այն վարում։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է պայուսակ՝ գումարով և կեղծ ատրճանակով։
Հանցագործության պահին Բելը գտնվել է իրավապահ մարմինների հսկողության տակ։ Վերջին անգամ նա բանտից ազատ է արձակվել 2021 թվականին։ Ոստիկանությունը վստահ է, որ բանկը միակ վայրը չէ, որը թալանել է տարեց հանցագործը, և որոնում են վերջին ամիսներին նրա գործողությունների այլ զոհերի, փոխանցում է shantnews.am-ը։