Մասնագետը հուշել է ձկան թարմությունը որոշելու միջոց
Խոհարար Ալեքսանդր Գուրյաևը թվարկել է այն հիմնական նշանները, որոնց միջոցով կարելի է որոշել ձկան թարմությունը և խուսափել անորակ մթերք գնելուց։ Նրա խոսքերը մեջբերում է Life-ը.
Գուրյաևը նախ և առաջ հորդորել է ուշադրություն դարձնել ձկների աչքերին. դրանք պետք է լինեն պարզ, փայլուն և դուրս ցցված։ Միաժամանակ նա պղտոր ծիածանաթաղանթն անվանել է հնացած մթերքի նշան։
Գուրյաևը նաև խորհուրդ է տվել ավելի ուշադիր նայել թեփուկներին․ դրանք պետք է լինեն փայլուն, մի փոքր խոնավ, բայց ոչ կպչուն։
Թարմ ձկան նշան է նաև ըմպանի կարմիր գույնը։ Եթե դա մոխրագույն տեսք ունի կամ վատ հոտով լորձ է արտազատում, ապա ավելի լավ է ձեռնպահ մնալ գնումներից, ասել է մասնագետը։
Բացի այդ, մասնագետը հիշեցրել է մթերքի մակնշման և պիտանելիության ժամկետի ստուգման կարևորությունը, փոխանցում է shantnews.am-ը։