Բժիշկը նշել է տղամարդկանց սննդակարգում անհրաժեշտ երեք մթերք
Բժիշկ Սերգեյ Ալենդեևը նշել է երեք մթերք, որոնք տղամարդիկ պետք է ներառեն իրենց սննդակարգում։
Բժշկի խոսքով՝ տղամարդիկ պետք է յուղոտ ձուկ ուտեն՝ սաղմոն, սկումբրիա, անչոուս, ծովատառեխ և սարդինա։
Ալենդեևը նշել է, որ դրանց միսը պարունակում է կալցիում, սելեն, B խմբի վիտամիններ և մագնեզիում, ինչը կօգնի բարելավել իմունիտետն ու տրամադրությունը, բարձրացնել մտավոր ակտիվությունը և նվազեցնել Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությունների զարգացման ռիսկը։
Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տվել ուտել տավարի անյուղ միս, քանի որ այն պարունակում է սպիտակուց, որը մկաններ կառուցելու համար նախատեսված նյութ է և հարուստ է երկաթով, որը մասնակցում է հեմոգլոբինի սինթեզին։ Այն անհրաժեշտ է մկանները թթվածնով ապահովելու համար։
Եզրափակելով՝ Ալենդեևը խորհուրդ է տվել լոլիկ ուտել։ Դրանք պարունակում են հակաօքսիդանտ լիկոպեն, որն ունի հակաքաղցկեղային հատկություններ, ուստի դրանք կարող են նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը և նաև օգնել տղամարդկանց անպտղության բուժմանը, հավելել է նա, փոխանցում է shantnews.am-ը։