Ռուսաստանում առաջարկել են մայրաքաղաքը տեղափոխել Իրկուտսկ
Յակուտ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Աֆանասի Նիկոլաևը բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում առաջարկում է երկրի մայրաքաղաքը տեղափոխել Մոսկվայից։ Այս նամակը հրապարակել է Sakhalife-ը։
Գիտնականի կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքը պետք է տեղափոխվի Իրկուտսկ։ Նրա խոսքով, դա կապահովի Ռուսաստանի Դաշնության եվրոպական և ասիական հատվածների համաչափ զարգացումը, երկրի ռազմաքաղաքական ղեկավարության անվտանգությունը, կարագացնի պետության սոցիալ-տնտեսական զարգացումը` Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ մերձեցման հաշվին և կնպաստի Եվրասիական տնտեսական միության հզորացմանն ու զարգացմանը։