ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իսրայելին և Լիբանանին կոչ է արել դադարեցնել «կրակի հետ խաղալ»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Իսրայելի և Լիբանանի սահմանին և դադարեցնել «կրակի հետ խաղալը»։
Նա նշել է, որ «կապույտ գծի» վրայով ամենօրյա կրակոցների առնչությամբ լուրջ մտահոգություններ ունի։ Ըստ Գուտերեշի՝ դրանք կարող են ավելի լայն էսկալացիա առաջացնել Իսրայելի և Լիբանանի միջև և լրջորեն ազդել տարածաշրջանային կայունության վրա:
Գուտերեշը նշել է, որ Իսրայելի հյուսիսում և հարավային Լիբանանում տասնյակ հազարավոր մարդիկ մարտերի արդյունքում ստիպված են եղել լքել իրենց տները։
«Ես խորապես մտահոգված եմ այն ամենով, ինչ կատարվում է։ Ես պետք է այս պարզ և ուղիղ ուղերձը փոխանցեմ բոլոր կողմերին՝ դադարեցրեք խաղալ «կապույտ գծի» վրա, թուլացրեք դեէսկալացիան և դադարեցրեք ռազմական գործողությունները՝ համաձայն Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի», - մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է գլխավոր քարտուղարը։